Գլխավոր Մեր մասին Ապրանքանիշեր

Ապրանքանիշեր

ՍԱՍ Գրուպի գործունեության ամենահեռանկարային և արագ զարգացող ուղղություններից է հանդիսանում հանրահայտ նորաձևության բրենդերի ֆրենչայզինգը: Իր առջև նպատակ դնելով հայ սպառողին ներկայացնելու միջազգային ամենահայտնի բրենդերը՝ ՍԱՍ Գրուպ ընկերությունը բացառիկ ֆրենչայզի պայմանագրեր է կնքել հագուստի ու աքսեսուարների աշխարհահռչակ բրենդերի, ինչպես նաև մոդայիկ կոշիկների և աքսեսուարների բրենդերի ներկայացման համար:

Նորաձության բրենդների ֆրենչայզի ոլորտում իր առաջին փորձը ՍԱՍ Գրուպ ընկերությունը սկսեց 2008 թվականին՝ ֆրենչայզ համաձայնագիր կնքելով ամենահայտնի բրիտանական բրենդերից մեկի՝ NEXT-ի հետ: Կարճ ժամանակահատվածում NEXT-ը դարձավ հայ սպառողների ամենասիրված նորաձության բրենդերից մեկը՝ առաջարկելով նորաոճ և որակյալ հագուստ ու աքսեսուարներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար:

Հաջորդիվ ընկերությունն ընդլայնեց իր ֆրենչայզ գործունեությունը Հայաստանում ներկայացնելով աշխարհահռչակ նորաձության բրենդ՝ բրիտանական DEBENHAMS, ինչպես նաև աշխարհահռչակ կանադական ALDO նորաձև կոշիկների և աքսեսուարների բրենդը: 

Այսօր արդեն ՍԱՍ Գրուպ ընկերությունն իր ուրույն տեղն ունի նորաձևության բրենդերի հայկական շուկայում և շարունակում է նվաճել նորանոր բարձունքներ: