Գլխավոր Մեր մասին Առաքելություն և արժեքներ

Առաքելություն և արժեքներ

«Նվաճելով բարձունքները» կարգախոսին համահունչ` ՍԱՍ Գրուպի առաքելությունն է.


  • լինել Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի մանրածախ առևտրի ոլորտի առաջատար ընկերություն,
  • իր հաճախորդներին ապահովել ապրանքների և ծառայությունների բարձր որակ, բազմազանություն և մատչելիություն,
  • իր գործունեության մեջ ներգրավել տեղական և միջազգային գործընկերների և շարունակաբար ընդլայնել գործունեության շրջանակը,
  • նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսության և շուկայական հարաբերությունների զարգացմանը,
  • գործել իր աշխատողների և հասարակության հանդեպ պատասխանատվությամբ:
 

Իր առաքելությունն իրականացնելու համար ՍԱՍ Գրուպն առաջնորդվում է հետևյալ արժեքներով.
 

  • ապրանքների, սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի բարձր չափանիշներ,
  • արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն գործընկերների հետ` բիզնեսի զարգացման իրատեսական հեռանկարներով,
  • տեղական արտադրողների սատարում, ինչպես նաև ներկրվող ապրանքների բազմազանության և մատչելիության ապահովում,
  • հոգատարություն Ընկերության աշխատակիցների հանդեպ և աշխատակազմի մասնագիտական կայուն զարգացման հեռանկարների ստեղծում,
  • հոգատարություն շրջակա միջավայրի և հաճախորդների առողջության նկատմամբ, ինչպես նաև հասարակության ընդհանուր բարեկեցության խթանում: