Գլխավոր Գործընկերներ

Գործընկերներ




HSBC բանկը հիմնադրվել է 1865 թ.: Բանկը ստեղծվել է Եվրոպայի, Չինաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և ֆինանսավորելու նպատակով: HSBC-ն, Հայաստանում հիմնադրված առաջին միջազգային բանկերից մեկն է և մեր երկրում գործում է 1996 թ.-ից:
HSBC-ն ՍԱՍ Գրուպի լավագույն գործընկերներից է:

United Nations Development Program – ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը Հայաստանում գործում է 1993 թ. դեկտեմբերից: Ծրագրի հիմնական նպատակներից են միջազգային համագործակցության խթանումը, փորձի և գիտելիքների փոխանակումը, աջակցությունը բնակչության բարեկեցիկ և ապահով կյանքի ստեղծմանը:








The Black Sea Trade and Development Bank – Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկը ֆինանսական կառույց է, որը հիմնադրվել է միջկառավարական համաձայնագրի հիման վրա, որի մեջ մտնում են հետևյալ երկրները. Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա և Ուկրաինա:



Գրանթ Թորնթոն ՓԲԸ - ն Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի անդամ ընկերություն է: Այն  հիմնադրվել է 1990 - ականների սկզբին: Ընկերությունը տրամադրում է բարձրակարգ բիզնես խորհրդատվություն բիզնեսի վարկման, աուդիտի, հարկային և հաշվապահական ոլորտներում:




Nestlé –ն աշխարհի խոշորագույն սնունդ արտադրող ընկերություններից է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Վեվե քաղաքում: Ընկերությունը հիմնադրվել է 1866 թ. Հենրի Նեսթլեի կողից:



Coca-Cola ընկերության ընպելիքները վաճառվում են աշխարհի ավելի քան 200 երկրներում: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Ատլանտայում, ԱՄՆ:





Բրիտանա-հոլանդական Unilever ընկերությունը սննդի, կենցաղային քիմիայի (նաև օծանելիքի) և անձնական խնամքի պարագաների համաշխարհային առաջատար արտադրողներից է: Ընկերությունը հիմադրվել է 1930 թ.` Margarine Unie հոլանդական և Lever Brothers բրիտանական ընկերությունների միավորման արդյունքում:



Pepsi-Cola-ն համաշխարհային ճանաչում ունեցող կարբոնացված ոչ-ալկոհոլային ըմպելիք է, արտադրվում է ամերիկյան PepsiCo ընկերության կողմից: 1903 թ. ըմպելիքը վերանվանվել է Pepsi-Cola: Pepsi-ն վաճառում է իր ըմպելիքներն աշխարհի ավելի քան 190 երկրներում:





Diageo բրիտանական ընկերությունը համաշխարհային ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Լոնդոնում: Ընկերության գլխավոր ապրանքանիշերն են Smirnoff, Johnnie Walker, J&B, José Cuervo, Baileys, Sheridan's, Guinness և այլն:



Groupe Danone ֆրանսիական ընկերությունը հայտնի է իր կաթնային, մանկական և ամենօրյա սննդի, ինչպես նաև հանքային ջրերի տեսականիով: Ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Փարիզում:




Kraft Foods -ը քաղցրավենիք, սնունդ և ըմպելիքներ արտադրող խոշոր ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Նորթֆիլդում, Իլինոիս, ԱՄՆ: Ընկերության արտադրանքը վաճառվում է ավելի քան 155 երկրներում: Ընկերության բազմաթիվ ապրանքանիշեր աշխարհում առաջատար դիրքեր են գրավում:



Parmalat SpA-ն սնունդ արտադրող ճանաչված իտալական ընկերություն է (յոգուրտներ, պանիր, կարագ, պաղպաղակ և այլն): Ամբողջ աշխարհում կա ընկերության ավելի քան 140 գործարան: Ընկերությունը արտադրում է նաև հյութեր այնպիսի ճանաչված ապրանքանիշերի ներքո, ինչպիսիք են Lactis, Santal, Malù, Kyr և այլն:




Procter & Gamble Co.-ն ամերիկյան կենցաղային ապրանքներ արտադրող առաջատար ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում: Ընկերությանն են պատկանում Gillette, Pampers, Old Spice, Max Factor և այլ հանրահայտ բրենդեր:



Robert Bosch GmbH-ը ավտոմոբիլային, արդյունաբերական և կենցաղային տեխնիկա արտադրող գերմանական խոշոր ընկերություն է: Այն հիմադրվել է 1886 թ. Շտուտգարտում` Ռոբերտ Բոշի կողմից:





Tefal –ը խոհանոցային պարագաներ և կենցաղային սարքավորումներ խորհրդանշող ապրանքանիշ է, որը պատկանում է ֆրանսիական SEB Groupе ընկերությանը: Այն հայտնի է իր չկպչող տեֆլոնային ծածկույթով պատված արտադրանքով:


Lego ապրանքանիշը պատկանում է դանիական Lego Group ընկերությանը: Այստեղ Դանիայում, Բիլլունդ քաղաքում է գտնվում աշխարում միակ Legoland-ը` LEGO աղյուսիկներից պատրաստված ամենամեծ քաղաքը:




DOLE – համաշխարհային որակ: 100% հյութեր,Էկզոտիկ մրգեր, բնական պահածոյացված մրգեր: Արքայախնձոր, լիչի, մանգո, գուավա… Նրանք Ձեզ հետ են բոլոր եղանակներին:


DIVELLA – Բարձրորակ մակարոնեղեն տարբեր ձևերի և համերի, պատրաստված ցորենի լավագույն տեսակներից, իտալացի վարպետների հայտնի և հնագույն բաղադրատոմսերից:


Hortex – ը հանդիսանում է սառեցված մրգերի և բանջարեղենի, ինչպես նաև հյութերի , նեկտարների և մրգային ըմպելիքների առաջատար արտադրող:


Pernod Ricard - Ընկերության պատմությունը սկիզբ է առնում 1975 թ, երբ այն հաջողությամբ ընդլայնեց իր գործունեությունը' միանալով արդեն կայացած գործընկերներին և մեծացնելով արտադրության ծավալները: Այսօր Pernod Ricard-ը ներկա է 70 երկրներում: 
 



ANTHON BERG - 

Բացառիկ շոկոլադի պատրաստման մեջ իր հարյուրամյա փորձով Anton Berg-ը համարվում է հնագույն շոկոլադ արտադրողներից մեկը Դանիայում: Հիմնադրման օրվանից սկսած` նրա հաստատուն սկզբունքն է արտադրել լավագույններից լավագույն որակի շոկոլադ: 

GOLFERA-ն Լավեցոլլայում հանդիսանում է սննդամթերքի արտադրող մասնագիտացած մորտադելլայի և սալյամիի արտադրությունում: Ընկերությունն առանձնանում է իր բարձրորակ տեսականիով եփված և համեմված մսամթերքների բնագավառում:




Tropicana – Անարատ և բնական հյութեր: Tropicana -ն օգտագործում է բնական միջոցներ և մրգերի լավագույն տեսակներ, որպեսզի ընծայի Ձեզ ամենահամեղ և օգտակար ըմպելիքներ:



Caffarel - ը ներկայացնում է Պյեմոնտեի շոկոլադե ավանդույթների անարատ և թովիչ դրսևորումներ: Caffarel - ը միշտ համատեղել է ձեռքի հմտությունը նորագույն տեխնոլոգիաների հետ:



Venchi – Քաղցրավենիքի գործում` որակ, թարմություն և հնագույն ավանդույթներ: Ահա բանաձևի հիմքը: Բացառիկ բաղադրատոմսերը և յուրահատուկ հումքը, որոնք երբևիցէ փոփոխության չեն ենթարկվել քիմիական գործընթացների կամ կոնսերվանտների միջոցով, հանդիսանում են Venchi-ի հաջողության գրավականը:


Borrelli - պահածոյացված և կիսապահածոյացված ձկնեղենի, յուղի մեջ կամ աղաջրում պահպանվող մթերքի աշխարհահռչակ հայտնի իտալական արտադրող, որը մատակարարում է աղցաններ ծովամթերքից /բանջարեղենով և առանց բանջարեղենի/, սիպե, ութոտնուկներ, թթու դրած անչոուսների ֆիլե և այլն:





Loacker անունը դարձել է համաշխարհային ճանաչման բրենդ, որի արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 80 երկրներում: Ընկերության արտադրանքը հեշտությամբ ճանաչելի է շնորհիվ իր բարձր որակի և բացառիկ փաթեթավորման: Լինելով ներկայացված ամբողջ աշխարհով` այս  բրենդը դարձել է բարձրորակ վաֆլիի և շոկոլադի արտադրության որակի խորհրդանիշ: Ընկերության կարգախոսն է. "Բնությունը մեր իդեալն է”:


Vergani  ընկերությունը հանդիսանում է շոկոլադի, ավանդական ջնարակապատ շագանակի և նուրբ նուգայի հայտնի իտալական արտադրող: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում ոչ միայն արտադրանքի բարձր որակին, ալ նաև արտադրանքի շքեղ ձևավորմանը: Այն անընդհատ որոնում է նորանոր տեխնոլոգիաներ, որպիսի հասնի արտադրության և փաթեթավորման ոլորտում լավագույն արդյունքների:





LAICA – քաղցրավենիքի աշխարհահռչակ իտալական արտադրող` շոկոլադ, նվերների հավաքածուներ, շոկոլադե ձվիկներ:  Բարեփոխումներ, ավանդույթներ և տեխնոլոգիա – ահա այն երեք կարևորագույն գործոնները, որոնք նպաստում են ընկերության զարգացմանը:




Zaini – հանդիսանում է անակնկալով շոկոլադե ձվիկների երկրորդ արտադրողը աշխարհում, որոնք ներկայացված են 60 երկրներում, ինչպես նաև հանդիսանում է կարամելի, շոկոլադի և շոկոլադի մածուկի արտադրող: Ընկերությոնը հանդիսանում է Disney ընկերության ներկայացուցիչ Իտալիայում:



Colovita-ն հայտնի ապրանքանիշ է սննդի   արդյունաբերության  մեջ: Colovita-ն  անընդհատ կատարելագործում է իր ապրանքատեսականին` ընդլայնելով արտադրության շրջանակները և ավելի մասնագիտանալով նոր նախագծերի կատարման մեջ :  Colovita եգիպտացորենը, կանաչ ոլոռը, վարունգը, արևածաղկի սերմերը և մաստակը շուկայում առաջատար դիրքեր են գրավում` արտադրանքի   բարձր որակի,գրավիչ տեսքի և գերազանց  համի շնորհիվ:




Noble - Բարձրակարգ բելգիական շոկոլադի արտադրող` միայն պրեմիում կարգի բաղադրիչներից: Noble Chocolates, իհարկե, չի հիասթափեցնի շոկոլադի ամենաքմահաճ սիրահարներին:  Noble Chocolates-ի բաժակները` անսահման հաճույքի խրթխրթան փոքրիկ կտորներ են: Այս շոկոլադը իրենից ներկայացնում է բելգիական ամենահամեղ շոկոլադից պատրաստված բաժակներ`լցոնված խրթխրթան թխվածքաբլիթով և ընկույզով, որոնք միասին ստեղծում են անկրկնելի համային համակցություն:





Pernigotti Sp.A. – Հանրահայտ իտալական շոկոլադ արտադրող ընկերությունը հիմնադրվել է 1860թ-ին և այդ օրվանից ի վեր առաջարկում է իր հաճախորդներին միայն բաձրորակ արտադրանք: Իր արտադրության մեջ ընկերությունը համադրում է ժամանակով փորձված ավանդական բույրերը նորագույն տեխնելոգիաների հետ: Pernigotti և շոկոլադ՝ երկար սիրո պատմություն: