Գլխավոր Աշխատանք Վերապատրաստումներ

Վերապատրաստումներ

ՍԱՍ Գրուպը դինամիկ զարգացող ընկերություն է, որի համար ժամանակին համընթաց քայլելը  աշխատելաոճ է և ունի ռազմավարական նշանակություն:


Բանիմաց և պարբերաբար վերապատրաստվող մասնագետները հենց այն շարժիչ ուժն են, որի շնորհիվ էլ ընկերությունը հաղթահարում է իր առջև ծառացած ցանկացած դժվարություն և նվաճում նորանոր բարձունքներ` վերահաստատելով իր անփոփոխ գերակա դիրքը: 


Կառավարման և սպասարկման առավելագույն որակ ապահովելու նպատակով` ընկերության աշխատակիցները մշտապես մասնակցում են արտասահմանյան տարբեր երկրներում անցկացվող վերապատրաստման դասընթացների, սեմինարների, ցուցահանդեսների և այլ ներկայացուցչական միջոցառումների: Կառավարման, սպասարկման որակի բարելավման և այլ հմտությունների կատարելագործման նպատակով անցկացվող բազմաբնույթ և տարատեսակ վերապատրաստման դասընթացները նախատեսված են  թե´ փորձառու և թե´ սկսնակ աշխատակիցների համար:  



Դավիթ Բեկիրսկի,  բրենդ մենեջեր  (փետրվար 2012, Մոնրեալ)

Իմ գործուղումը դեպի Կանադա`ԱԼԴՈ-ի գլխամաս, կարող եմ որակել որպես նշանակալի  ներդրում երկու կազմակերպությունների երկարատև համագործակցության և անձնական կարիերայի զարգացման մեջ: Գործուղմանս նպատակն էր պատվիրել Աշուն-Ձմեռ 2012 հավաքածուն, ինչպես նաև մասնակցել բրենդ մենեջերի վերապատրաստման դասընթացներին:

Մեծապես տպավորված էի բրենդի ոգով և ողջ թիմի կողմից "Հարգանք, Սեր, Ինտեգրում ”  արժեքների պահպանմամբ, որը ներդրել է Միստեր Բին: 

Ամենից առավել գործուղմանս հիմնական հաջողությունն եմ համարում Բրենդի հանդեպ ձեռք բերված սերն ու կիրքը:  Stay Gold!



Ռոզին Շանլյան, ապրանքախմբի ղեկավար (հունվար 2012, Լոնդոն)

Մեծ անակնկալ էր ինձ համար վերապատրաստման մեկնելը Անգլիա: Գործուղման ժամանակ նորովի բացահայտեցի River Island բրենդը: Շատ ջերմ ընդունելության արժանացա և ստացա պատասխաններ ինձ հուզող բոլոր հարցերին:

Խորապես տպավորված եմ ուղևորությունից և շնորհակալ ՍԱՍ Գրուպին՝ իսկական մասնագետ դառնալու հնարավորություն ընձեռելու համար:

Նորայր Հովհաննիսյան, գործառնական տնօրեն  (հոկտեմբեր 2011, Լոնդոն)

Մեծ Բրիտանիայում անցած վերապատրաստումը թույլ տվեց ինձ ծանոթանալ մանրածախ առևտրի ոլորտում գոյություն ունեցող լավագույն փորձին:

Վստահ եմ, որ ներկայիս արագ փոփոխվող աշխարհում առաջընթացի հիմնական խթանիչը գիտելիքն է:

Իր սկզբունքներին հավատարիմ՝ ՍԱՍ Գրուպը աշխատակիցներին տալիս է լավագույնը քաղելու հնարավորություն:



Գագիկ Բաղրամյան, ռեգիոնալ մենեջեր  (հոկտեմբեր 2011, Լոնդոն)


Սա հիանալի երկիր է և շատ տաղանդավոր մարդկանց է տվել աշխարհին: Ամենակարևորը, որ հնարավորություն էր ստեծվել շփվելու և սովորելու այն մարդկանց հետ, ովքեր իրենց գործի իսկական վարպետներ են:




Սարինե Տեր-Հարությունյան, ապրանքախմբի ղեկավար  (մայիս 2012, Լոնդոն)

Շնորհիվ ՍԱՍ Գրուպ ընկերության ես ունեցա բացառիկ հնարավորություն այցելել Ռիվեր Այլենդ բրենդի գլխամաս Բրիտանիայում, որտեղ և մասնակցեցի ապրանքախմբի ներկայացման դասընթացներին:

Բնականաբար վերջինս մեծապես նպաստեց իմ աշխատանքային հմտությունների զարգացմանը, ինչպես նաև տվեց   բրիտանական նորաձևության մանրուքները ավելի լավ հասկանալու հնարավորություն: