Գլխավոր Աշխատանք Հայտարարություններ

Սուպերմարկետի մենեջեր


Սուպերմարկետի մենեջեր
Աշխատանքի նկարագիր`  ՍԱՍ Գրուպ ընկերությանը անհրաժեշտ է սուպերմարկետի մենեջեր (իգական սեռի) աշխատանքների կազմակերպման, սպասարկման որակի վերահսկման և աշխատակիցների պարտականությունների իրականացման ապահովման համար:


Պարտականություններ`
  • Ղեկավարել ու գնահատել ենթակա աշխատակիցներին,
  • Կազմակերպել աշխատանքային ժամանակացույցը,
  • Օպտիմալ կերպով լուծել աշխատանքային պրոցեսում ծագած բոլոր խնդիրները,
  • Հետևել խանութի կարգուկանոնին, ապրանքների դասավորվածությանը, սրահի մաքրությանը,
  • Ապահովել աշխատողների կողմից իրականացվող բարձրակարգ սպասարկման որակ,
  • Ապահովել աշխատակիցների իրազեկությունն անվտանգության կանոններին,
  • Համակարգել և ղեկավարել սրահի բոլոր օպերատիվ հարցերը,
  • Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը:
 
Պահանջվող որակավորումներ`

  • Բարձրագույն կրթություն
  • Շուկայի ուսումնասիրության և վերլուծության և բիզնես գործառույթների տիրապետման իմացություն
  • Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
  • Բանակցելու և գրավելու հմտություններ,
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:

Ցանկացողները կարող են յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 12:00-ին այցելել ՍԱՍ Գրուպի գրասենյակ (Արշակունյաց 11/1/) կամ ուղարկել իքնակենսագրականները career@sasgroup.am հասցեին

Fill CV online