Մեր ռազմավարությունը
Հանրօգուտ և սոցիալապես պատասխանատու գործունեությունը ՍԱՍ Գրուպի համար առաջնային նշանակություն ունի ընկերության հիմնադրման օրվանից ևեթ:
Այս նպատակով նախորդած տասը տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ բարեգործական ծրագրեր` առողջապահության, կրթության զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտներում: ՍԱՍ Գրուպն իր գործունեությամբ մշտապես նպաստել է հաճախորդների և ընկերության աշխատակազմի առողջության պահպանմանը, բազմիցս օգնել հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, անապահով ընտանիքներին և գործազուրկներին, աջակցել տարբեր խոցելի խմբերում ընդգրկված մարդկանց ծանր սոցիալական խնդիրների լուծմանը:
ՍԱՍ Գրուպի կորպորատիվ պատասխանատվության փաթեթը ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները.
- շրջակա միջավայրի պաշտպանություն
- հաճախորդների և աշխատակազմի առողջության պահպանություն
- հեռանկարային և ապահով աշխատավայրի ապահովում աշխատակիցների համար
- առողջ ապրելակերպի քարոզում
- աջակցություն կրթության և մշակույթի ոլորտներին
Ի դեպ, հարկ է նշել, որ ելնելով կորպորատիվ պատասխանատվության առավել ընդգրկուն, բազմաբնույթ ծրագրեր նախաձեռնելու և դրանք նպատակային դարձնելու պահանջից` 2011 թ. ՍԱՍ Գրուպի կողմից` որպես առանձին աշխատանքային ուղղություն, ստեղծվել է բարեգործական հիմադրամ, որը կրում է ընկերության համահիմնադիր Արտակ Սարգսյանի անունը: Հիմնադրամի միջոցով ՍԱՍ Գրուպը մտադիր է ավելի համակարգված և ռազմավարական մոտեցումներ ցուցաբերել ապագա բարեգործական ծրագրերի իրականացմանը: