Գլխավոր
Նորություններ և իրադարձություններ
Երեխաների պաշտպանության օրը ՍԱՍ սուպերմարկետների ցանցում վերածվել էր հեքիաթի
Երեխաների պաշտպանության օրը ՍԱՍ սուպերմարկետների ցանցում վերածվել էր հեքիաթի
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, հունիսի 1-ին ՍԱՍ սուպերմարկետների ցանցում տիրում էր տոնական տրամադրություն: Երեխաներին ուրախացնում էին սիրված հեքիաթային հերոսները:
Ուրախ միջոցառման ընթացքում երեխաները խաղում, երգում և պարում էին, մասնակցելով տարբեր մրցույթների, որի արդյունքում ստանում մրցանակներ:
Վառ մանակական տորթը համտեսեցին բոլոր ներկաները, դե իսկ վերջում բոլոր փոքրիկները ստացան նվերներ և պաղպաղակներ:
Այդ օրը տեղի ունեցավ նաև «Մանկության ակնթարթներ» ֆեյսբուքյան մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը`
1-ին տեղ, Անի Քոչար` 35000 դրամի նվեր քարտ` Next ֆիրմային խանութի մանկական տեսականու համար:
2-րդ տեղ` Լիանա Շահինյան` Կոնստրուկտորի հավաքածու «COGO»
Մրցույթի կազմակերպիչներին առավել դուր եկած ևս երկու մասնակիցներ, Անի Աբրահամյանը և Գևորգ Ասատրյանը, ստացան խրախուսական մրցանակ` Siviero Maria պաղպաղակ:
«Բոլոր նորությունները»