Գլխավոր Նորություններ և իրադարձություններ ՍԱՍ Գրուպը պարգևատրում է լավագույն աշխատողներին

ՍԱՍ Գրուպը պարգևատրում է լավագույն աշխատողներին



05 Հունիս 2012 


ՍԱՍ Գրուպ ընկերությունում շարունակվում է լավագույն աշխատակիցների և ընկերության զարգացման գործում շոշափելի ավանդ ունեցող անձանց գնահատման գեղեցիկ ավանդույթը: 

Այն աշխատակիցները, ովքեր երկարամյա համագործակցությամբ ապացուցում են իրենց նվիրվածությունը ՍԱՍ Գրուպ-ին և ընկերության որդեգրած արժեքներին ու գաղափարներին, կազմակերպության կողմից արժանանում են հաճելի  ուշադրության: 

Այս առումով, ընկերության աշխատակից՝ ՏՏ բաժնի ղեկավար Ֆելիքս Գրաբսկին, ընկերության զարգացման գործում ունեցած իր ներդրումների, սրտացավ և նվիրված աշխատանքի համար պարգևատրվեց BMW մակնիշի ավտոմեքենայով: 

Նմանատիպ մրցանակները պարբերական բնույթ ունեն և առավել են ոգևորում  մեր աշխատակիցներին՝ նպաստելով աշխատանքային գործընթացում համակարգված և արդյունավետ լուծումներ ու մոտեցումներ դրսևորելուն: 

Ուստի, ՍԱՍ Գրուպը, լինելով կադրային ոլորտում մեծ ավանդ ունեցող առաջատար, իր բիզնեսի զարգացման հիմնասյուն է համարում մարդկային գործոնը՝ գնահատելով յուրաքանչյուր աշխատակցի հմտությունները, ներուժը և նվիրվածությունը: 


«Բոլոր նորությունները»