Գլխավոր Նորություններ և իրադարձություններ SONY 3D հեռուստացույցի վերջին խաղարկությունը

SONY 3D հեռուստացույցի վերջին խաղարկությունը

29 Հունիս 2012 

Հունիսի 29-ին SAS Home խանութում տեղի ունեցավ Sony 3D Full HD հեռուստացույցի եզրափակիչ խաղարկությունը:

Խաղարկվող հեռուստացույցներից երրորդը գտավ իր երջանիկ տիրոջը: Եղան նաև խրախուսական մրցանակներ:

Այսպիսով՝ Եվրո-2012 առաջնությանը զուգահեռ, օրերը թեժ էին նաև ՍԱՍ սուպերմարկետներում: Բազմաթիվ մարդիկ ակտիվորեն մասնակցեցին ՍԱՍ սուպերմարկետների և Հայաստանում Sony-ի պաշտոնական ներկայացուցիչ «Զիգզագ» ընկերության համատեղ «Դիտե՛ք Եվրո 2012-ը նոր 3D հեռուստացույցով» ակցիային: Իսկ նրանցից երեքին ժպտաց բախտը, և նրանք վայելեցին Եվրո-2012-ի խաղերը բարձրակարգ հեռուստացույցով:

Սրտանց շնորհավորում ենք հաղթողներին և շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ՍԱՍ սուպերմարկետներն ընտրելու համար:

Մրցանակաբաշխության լուսանկարները ֆեյսբուքյան մեր էջում 


«Բոլոր նորությունները»