Գլխավոր Նորություններ և իրադարձություններ Կորպորատիվ պատասխանատվություն - Ծառատունկ Երևանում

Կորպորատիվ պատասխանատվություն - Ծառատունկ Երևանում

09 Ապրիլ 2011 

ՍԱՍ Գրուպն անմասն չմնաց ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցող համաքաղաքային շաբաթօրյակին: Ընկերության ավելի քան 35 աշխատակիցներ  իրենց աշխատանքները կենտրոնացրել էին Արաբկիրի վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան այգում: Այգու բարեկարգման հետ մեկտեղ տնկվեց ավելի քան 60 ծառ:

Չնայած անձրևային եղանակին` աշխատանքերն իրականացվեցին մեծ ոգևորությամբ` ներգրավելով տեղի բնակիչներին և Արաբկիրի տարածքային կառույցի աշխատակիցներին:  Տեղի բնակիչների հետ միասին Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանն իր շնորհակալությունը հայտնեց ՍԱՍ Գրուպին` ի դեմս ընկերության ղեկավարության` նշելով որ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Ընդհանուր առմամբ ՍԱՍ Գրուպը մտադիր է էլ ավելի ակտիվացնել կանաչապատման և բարեկարգման աշխատաքները  և նպաստել Երևան քաղաքի շրջակա միջավայրի պահպանությանը:




«Բոլոր նորությունները»