Գլխավոր Նորություններ և իրադարձություններ Լուսանկարների մրցույթ «Վառ Վարդավառ»

Լուսանկարների մրցույթ «Վառ Վարդավառ»

13 Հուլիս 2012 

Սպասված ամառային ֆոտո-մրցույթ ՍԱՍ սուպերմարկետների ֆեյսբուքյան էջում:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է Վարդավառի օրը` հուլիսի 15-ին, ժամը 12:00-17:00 այցելել Իսահակյան 35 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետի հարակից տարածք և մասնակցել հատուկ այդ նպատակով կազմակերպվող լուսանկարահանմանը` պրոֆեսիոնալ ֆոտո-թիմի մասնակցությամբ: Լուսանկարները կլինեն նույն ոճի, ինչ տվյալ մրցույթի պաստառում պատկերված նկարն է: 

Լավագույն լուսանկարները մշակվելուց հետո մեր կողմից մեկ ամբողջական ալբոմով հուլիսի 19-ին կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի SAS Supermarkets էջում:

Այն մասնակիցները, ովքեր կգտնեն իրենց այդ ալբոմում, պետք է պիտակեն իրենց նկարը (tag) և հնարավոր բոլոր միջոցներով տարածեն այն ու հավաքեն Like-եր: Հաղթող կճանաչվեն այն երկու լուսանկարները, որոնք մինչև հուլիսի 30-ը` ժամը 15:00, կհավաքեն առավելագույն թվով Like-եր: Դրանց հեղինակները կստանան.

  • 1-ին տեղ` 30000 դրամի նվեր քարտ` Aldo կոշիկի խանութից գնումներ կատարելու համար 
  • 2-րդ տեղ` Փչովի Լողավազան «Intex»

Մաղթում ենք հաջողություն:


Մրցույթի պայմաններն են.

  • Հաղթող մասնակիցները պետք է անձամբ ներկայանան նվերը ստանալու
  • Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում տվյալ լուսանկարի Like-երը համարել անվավեր, եթե Like-երն ապահովվել են ոչ հայաստանյան կամ կեղծ լինելու կասկած հարուցող օգտատերերի օգնությամբ:


«Բոլոր նորությունները»