Գլխավոր Նորություններ և իրադարձություններ Ֆեյսբուքում մեկնարկել է «ՍԱՍ սուպերմոդել» ֆոտոմրցույթը

Ֆեյսբուքում մեկնարկել է «ՍԱՍ սուպերմոդել» ֆոտոմրցույթը

23 Հոկտեմբեր 2012 
SAS սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքյան էջը հայտարարում է «SAS սուպերմոդել» ֆոտոմրցույթի մասին, որով բոլոր հմայիչ և գեղեցիկ կազմվածքով աղջիկներին բացառիկ հնարավորություն է տրվում դառնալ հանրաճանաչ և շահել արժեքավոր նվերներից մեկը:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է news@sas.am էլեկտրոնային հասցեին ուղարկել առնվազն երկու հատ բարձր որակի (թե՛ տեխնիկական, թե՛ գեղագիտական առումով) լուսանկար: Մրցույթի ժյուրիի կողմից ընտրված լավագույն լուսանկարները հոկտեմբերի 29-ին կտեղադրվեն SAS Supermarkets ֆեյսբուքյան էջում և կսկսվի քվեարկությունը:

Մինչև նոյեմբերի 6-ը` ժամը 15:00, առավելագույն Like-եր հավաքած մասնակիցները կստանան մրցանակներ:

Բացի այդ, այն մասնակիցները, ովքեր կհամապատասխանեն որոշակի մասնագիտական չափանիշների, հնարավորություն կստանան բարձր վարձատրվող աշխատանքի ընդունվել «ՍԱՍ Գրուպ» ընկերությունում:

Մրցույթի պայմաններն են.
  • Մասնակիցը միևնույն նամակով պետք է ուղարկի ոչ պակաս, քան երկու լուսանկար, որոնցից ժյուրիի ընտրությամբ կարող է հրապարակվել միայն մեկը:
  • Լուսանկարը պետք է պատկանի ուղարկողին, ով պարտադիր պետք է նշի իր իրական անուն-ազգանունը և հեռախոսահամարը:
  • Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում հրապարակել միայն իրենց դուր եկած լուսանկարները
  • Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում առանձին լուսանկարի Like-երը կամ դրանց մի մասը համարել անվավեր, եթե Like-երն ապահովվել են ոչ հայաստանյան կամ կեղծ լինելու կասկած հարուցող օգտատերերի օգնությամբ:


«Բոլոր նորությունները»