Գլխավոր Նորություններ և իրադարձություններ Բացվեց թվով 3-րդ Cyber Stars խաղային սրահը

Բացվեց թվով 3-րդ Cyber Stars խաղային սրահը

27 Հոկտեմբեր 2012 
Սույն թվականի հոկտեմբերի 23-ին Աբովյան 11 հասցեում բացվեց թվով 3-րդ Cyber Stars խաղային սրահը, որը արդեն իսկ վայելում է համակարգչային խաղերի սիրահարների նախապատվությունը: Cyber Stars ցանցը շարունակում է ընդլայնվել թե՛ աշխարհագրորեն, և թե՛ նորագույն խաղային տեխնոլոգիաներով:

Խաղասրահն ունի ամենաժամանակակից  արտադրության  3D տեխնոլոգիաներով  TT Customer Built PC համակարգիչներ,  որոնք աշխատում են  ամենավերջին Intel և  ATI RADEON  պրոցեսորներով: Մենք ունենք հսկայական գրադարան 90-ից ավելի բարձրակարգ խաղերով:

Սրահում առկա են նաև  XBox 360, Wii և Sony PlayStation3  կցորդների նորագույն խաղերը, որոնք միացված են HD էկրանների: 

Վստահեցնում ենք` մեր նորագույն սրահը` լավագույն համակարգիչներով կդիմանա ամենաթեժ խաղային լարմանը, իսկ ձեզ մաղթում ենք ամուր դաշինքներ, հնարամիտ ոսոխներ և կատաղի օնլայն մենամարտերով լի անմոռանալի ժամեր: 


«Բոլոր նորությունները»