Գլխավոր Նորություններ և իրադարձություններ ՍԱՍ սուպերմարկետների ֆեյսբուքյան էջն արդեն ունի 30,000 Like

ՍԱՍ սուպերմարկետների ֆեյսբուքյան էջն արդեն ունի 30,000 Like

30 Հոկտեմբեր 2012 
2012 թ. հոկտեմբերի 20-ին Ֆեյսբուքում ՍԱՍ սուպերմարկետների ցանցի պաշտոնական էջը` SAS Supermarkets-ը, հատեց 30,000 «Like»-ի սահմանագիծը: Այդ ցուցանիշով մենք 1-ինն ենք մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների էջերի, 5-րդը` բիզնես էջերի և 21-րդը` բոլոր հայկական էջերի սանդղակներում (աղբյուր` www.armlikes.com, հոկտեմբեր 2012):

Հիմնվելով դեռևս 2011թ. մարտին և լինելով ամենաառաջին հայաստանյան բիզնես էջերից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցում` SAS Supermarkets-ը նաև ամենաակտիվ և հետաքրքիր էջերից է, ինչի ապացույցն էլ մեզ միացած այդքան մեծ թվով օգտատերերն են: Մեզ մոտ պարբերաբար անց են կացվում մրցույթներ, քվեարկություններ, հարցումներ և այլն, որոնց արդյունքում մասնակիցներն արժանանում են բազմապիսի նվերների:

Ամենօրյա ռեժիմով հետաքրքիր մատուցմամբ մեր սպառողներին ենք ներկայացնում ՍԱՍ սուպերմարկետներում և SAS.am-ում ներկայացված ապրանքները, որոնք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների` «Նորույթ», «Exclusive», «Ակցիա», «SAS-ը խորհուրդ է տալիս», «Լավագույն վաճառք» «Օրգանական ապրանքներ» և այլն:

Բացի այդ, մեզ միացած ֆեյսբուքցիները հնարավորություն ունեն ծանոթանալու ՍԱՍ սուպերմարկետներում առկա տարատեսակ ակցիաներին և հատուկ առաջարկներին, իմանալ վերջին նորությունները, ստանալու օգտակար խորհուրդներ, տեղեկանալու թափուր աշխատատեղերի և էլի շատ ու շատ բաների մասին:

SAS Supermarkets էջը նաև հրաշալի հարթակ է սպառողների հետ հետադարձ կապի ապահովման տեսանկյունից: Այստեղ յուրաքանչյուր ոք կարող է իր առաջարկություններն ու դժգոհությունները ներկայացնել մեր ծառայությունների, սպասարկման, ապրանքների որակի և ցանկացած այլ բանի վերաբերյալ: Դրանցից ոչ մեկը չի մնում անպատասխան և արժանանում է ցանցի տնօրինության և համապատասխան բաժինների պատշաճ ուշադրությանը:

Եթե դեռ չեք հասցրել միանալ մեզ, կարող եք դա անել հենց հիմա:


«Բոլոր նորությունները»