Գլխավոր Նորություններ և իրադարձություններ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ին շնորհվել է «Գ+» ներդրումային վարկանիշ

«ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ին շնորհվել է «Գ+» ներդրումային վարկանիշ

28 Նոյեմբեր 2012 
«ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 16.10.2012թ.  որոշմամբ շնորհվել է Գ+ ներդրումային վարկանիշ:

Կենտրոնական բանկի կողմից առևտրային կազմակերպությունների վարկանշման նպատակը տնտեսության իրական և ֆինանսական հատվածների միջև առողջ հարաբերությունների ձևավորման միջոցով ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումն է:  ՀՀ Կենտրոնական բանկի կողմից առևտրային կազմակերպությունների վարկանշման կարգի համաձայն Գ խմբի վարկանիշ ստացած առևտրային կազմակերպությունը ունի ռիսկի ցածր մակարդակով ֆինանսական պարտավորությունների մարման և սպասարկման մեծ հնարավորություն:

Նման բարձր վարկանիշի շնորհումը վկայում է ՍԱՍ գրուպի ֆինանսական կայունության մասին և ևս մեկ անգամ մատնանշում է ընկերության երկարամյա գործունեության բարձր արդյունքները:


«Բոլոր նորությունները»