Գլխավոր Նորություններ և իրադարձություններ «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն առաջին անգամ Հայաստանում իրականացնում է արտարժութային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում

«ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն առաջին անգամ Հայաստանում իրականացնում է արտարժութային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում

12 Հունվար 2014 
2012թ. նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը գրանցել է «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2012թ. դեկտեմբերի 5-ի թիվ 1/1286 Ա որոշմամբ 2012թ. դեկտեմբերի 6-ին գրանցվել է «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի լրացումը:

Տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել 2012 թվականի դեկտեմբերի 6-ի ժամը 10:00-ից մինչև 2013 թվականի հունվարի 10-ի ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքեն/ներկայացնեն համապատասխան Պարտատոմսերի ձեռքբերման հայտը:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100071401 տարանցիկ հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:

Տեղաբաշխման կարգի համաձայն` Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է ըստ Պարտատոմսերի ձեռքբերման հայտերի և դրանց դիմաց կատարված վճարման ստացման հերթականության, այսինքն առաջնահերթություն ունի այն հայտը, որի դիմաց վճարումը «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100071401 տարանցիկ հաշվեհամարին ավելի վաղ է ստացվել


Հայտարարություն «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ


Պարտատոմսերի հիմնական պայմանները

ԴԱՍԸ
Անվանական արժեկտրոնային
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
10 ԱՄՆ դոլար
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
7,000,000 ԱՄՆ դոլար
ՔԱՆԱԿԸ
700,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
24 ամիս
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
10.1%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6 ամիս պարբերականությամբ պարտատոմսի անվանական արժեքի 5.05% չափով, հետևյալ գրաֆիկով`
  • 2013 թվականի հունիսի 6-ին,
  • 2013 թվականի դեկտեմբերի 6-ին,
  • 2014 թվականի հունիսի 6-ին և
  • 2014 թվականի դեկտեմբերի 6-ին:
ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
20 աշխատանքային օր` 2012 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2013 թվականի հունվարի 10-ը
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

Պարտատոմսերի տեղաբաշխման գինը



Պարտատոմսերի ազդագիր և կից փաստաթղթեր


Պարտատոմսերի ազդագրի և կից փաստաթղթերի լրացումներ


Տեղեկատվական հուշագիր


Ուղեցույց ներդրողների համար


Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար


Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար


Ամփոփագիր






«Բոլոր նորությունները»