Գլխավոր Նորություններ և իրադարձություններ Կայացավ SAS.am-ի հավատարիմ հաճախորդների մասնակցությամբ ամանորյա խաղարկությունը

Կայացավ SAS.am-ի հավատարիմ հաճախորդների մասնակցությամբ ամանորյա խաղարկությունը

15 Հունվար 2013 
Հունվարի 14-ին Կոմիտաս 52 հասցեում գտնվող SAS Home խանութում տեղի ունեցավ SAS.am-ի հավատարիմ հաճախորդների համար կազմակերպված ամանորյա խաղարկությունը:

Հիշեցնենք, որ խաղարկությանը կարող էին մասնակցել այն հաճախորդները, ում կատարած օնլայն պատվերների գումարը նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանցել էր 1 միլիոն ՀՀ դրամը:

Վիճակահանության միջոցով ընտրվեցին այն չորս մասնակիցները, որոնք արժանացան ՍԱՍ նվեր քարտերի: Ստորև ներկայացնում ենք հաղթողների էլ. փոստերի առաջին հատվածները և շահած նվեր քարտերի արժեքը.

  • arturmuse@****** - 100000 դրամ
  • bella@****** - 50000 դրամ
  • shirikchyan@****** - 50000 դրամ
  • mar_ian_na@****** - 50000 դրամ

Շնորհավորում ենք բոլոր շահած հաճախորդներին և մաղթում հաճելի և շահավետ գնումներ նաև առաջիկայում:


«Բոլոր նորությունները»