Գլխավոր Նորություններ և իրադարձություններ ՍԱՍ-ԳՐՈՒՊ-ի պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում»

ՍԱՍ-ԳՐՈՒՊ-ի պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում»

01 Փետրվար 2013 
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում» կայացավ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակման արարողությունը:
 
2013թ. հունվարի 29-ից ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում` ընդգրկվելով Bbond ցուցակում: Այս թողարկումը ներառում է 10 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով և 10.1% տարեկան եկամտաբերությամբ 700,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն SASGB1 բորսայական հապավմամբ: Պարտատոմսերի այս թողարկման տեղաբաշխումը իրականացրել է Ամերիաբանկ ՓԲԸ-ն:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին հավելյալ տեղեկություններին կարող էք ծանոթանալ Բորսայի պաշտոնական կայքի՝ www.nasdaqomx.am, «Ֆինանսական գործիքներ» բաժնում:


«Բոլոր նորությունները»