Գլխավոր Նորություններ և իրադարձություններ Մեր ֆեյսբուքյան էջը շարունակում է աճել. արդեն 50000 Like

Մեր ֆեյսբուքյան էջը շարունակում է աճել. արդեն 50000 Like

09 Ապրիլ 2013 

2013 թ. ապրիլի 9-ին Ֆեյսբուքում ՍԱՍ սուպերմարկետների ցանցի պաշտոնական էջը` SAS Supermarkets-ը, հատեց 50,000 «Like»-ի սահմանագիծը:


Արդեն երկու տարի է, ինչ մեր սուպերմարկետները ներկայացված են նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում: SAS Supermarkets-ը ամենաակտիվ և հետաքրքիր էջերից է, ինչի ապացույցն էլ մեզ միացած այդքան մեծ թվով օգտատերերն են: Մեզ մոտ պարբերաբար անց են կացվում մրցույթներ, քվեարկություններ, հարցումներ և այլն, որոնց արդյունքում մասնակիցներն արժանանում են բազմապիսի նվերների: 

Ամենօրյա ռեժիմով հետաքրքիր մատուցմամբ մեր սպառողներին ենք ներկայացնում ՍԱՍ սուպերմարկետներում և SAS.am-ում ներկայացված ապրանքները, որոնք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների` «Նորույթ», «Exclusive», «Ակցիա», «SAS-ը խորհուրդ է տալիս», «Լավագույն վաճառք» «Օրգանական ապրանքներ» և այլն: Շաբաթը մեկ անգամ տնային տնտեսուհիներին ենք ներկայացնում յուրահատուկ բաղադրատոմսեր:

Բացի այդ, մեզ միացած ֆեյսբուքցիները հնարավորություն ունեն ծանոթանալու ՍԱՍ սուպերմարկետներում առկա տարատեսակ ակցիաներին և հատուկ առաջարկներին, իմանալ վերջին նորությունները, տեղեկանալ թափուր աշխատատեղերի ու էլի շատ ու շատ բաների մասին: 

SAS Supermarkets էջը նաև հրաշալի հարթակ է սպառողների հետ հետադարձ կապի ապահովման տեսանկյունից: Այստեղ յուրաքանչյուր ոք կարող է իր առաջարկություններն ու դժգոհությունները ներկայացնել մեր ծառայությունների, սպասարկման, ապրանքների որակի և ցանկացած այլ բանի վերաբերյալ: Դրանցից ոչ մեկը չի մնում անպատասխան և արժանանում է ցանցի տնօրինության և համապատասխան բաժինների պատշաճ ուշադրությանը: 

Եթե դեռ չեք հասցրել միանալ մեզ, կարող եք դա անել հենց հիմա:


«Բոլոր նորությունները»