Շուկայի ստեղծում

11 Ապրիլ 2013 
«ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի իրացվելիությունն ապահովելու նպատակով «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ միջև կնքվել է Շուկա ստեղծողի պայմանագիր:

2013թ. մարտի 18-ից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է "ՆԱՍԴԱՔ Օ Էմ Էքս Արմենիա” բորսայում ցուցակված «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերի (հապավում` SASGB1) շուկա ստեղծողի կարգավիճակ:

Շուկա ստեղծողի կարգավիճակում «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ բորսային կանոնների համաձայն` հնարավորինս ապահովելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը:

Ցանկացած առևտրային օրվա գնանշումներին և առևտրի տվյալներին կարող եք ծանոթանալ` հետևելով  այս հղմանը:

«Բոլոր նորությունները»