Գլխավոր Նորություններ և իրադարձություններ «Իմ լավագույն ամառային հանգիստը». ֆոտոմրցույթ Ֆեյսբուքում

«Իմ լավագույն ամառային հանգիստը». ֆոտոմրցույթ Ֆեյսբուքում

24 Հունիս 2013 
Երկարատև ընդմիջումից հետո ազդարարում ենք «Իմ լավագույն ամառային հանգիստը» ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի մեկնարկը: Այն ձեզ հնարավորություն կտա շահելու 50,000 դրամ արժողությամբ ՍԱՍ նվեր քարտ: 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 27-ը ներառյալ ֆեյսբուքյան հաղորդագրության միջոցով SAS Supermarkets էջին ուղարկել թեմատիկ նկար` արված հայաստանյան կամ արտասահմանյան հանգստավայրերում` լողափերին, առողջարաններում, հյուրանոցներում, պիկնիկի համար նախատեսված վայրերում և այլն: Ցանկալի է, որպեսզի լուսանկարը լինի որքան հնարավոր է գունեղ և արևոտ, արտահայտի Ձեր լավ տրամադրությունը: Նկարի բարձր որակը պարտադիր է (առնվազն 800 պիքսել բարձրություն կամ լայնություն): 

Մշակում անցնելուց հետո մրցույթի կազմակերպիչների կողմից ընտրված լուսանկարները հունիսի 28-ին կհրապարակվեն ՍԱՍ սուպերմարկետների ֆեյսբուքյան էջում, որից հետո դրանց հեղինակներին կմնա միայն յոթ օր շարունակ` մինչև հուլիսի 5-ի ժամը 15:00 ապահովել մեծ թվով Like-եր և ճանաչվել հաղթող: Եվս մեկ մասնակից հաղթող կճանաչվի ՍԱՍ Գրուպի ժյուրիի ընտրությամբ: Երկուսն էլ կստանան միևնույն մրցանակը` 50,000 դրամ արժողությամբ ՍԱՍ նվեր քարտ:


«Բոլոր նորությունները»