Գլխավոր Նորություններ և իրադարձություններ ՍԱՍ սուպերմարկետների ցանցում բացվեց ևս մեկ դեղատուն

ՍԱՍ սուպերմարկետների ցանցում բացվեց ևս մեկ դեղատուն



26 Հուլիս 2011 

Այսուհետ Իսահակյան 35 հասցեում տեղակայված ՍԱՍ սուպերմարկետի  երկրորդ հարկում կգործի շուրջօրյա դեղատուն`  դեղորայքի, մանկական սննդի և մաշկի խնամքի միջոցների լայն  տեսականիով:

Դեղատունը   մատուցում է   նաև 24 ժամյա խորհրդատվություն: Դուք կարող եք  ցանկացած  հարցով  դիմել դեղատան աշխատակցին և ստանալ լիարժեք խորհրդատվություն: Մենք պատրաստ ենք  Ձեզ համար լավագույն տարբերակներ առաջարկել: 

Բացի այդ, ՍԱՍ սուպերմարկետի  առաքման ծառայությունը,  հաշված րոպեների ընթացքում  հաճախորդին կարող է առաքել  պահանջվող դեղորայքը: Պարզապես անհրաժեշտ է զանգահարել առաքման ծառայություն`  +374 10 53-88-88  հեռախոսահամարով:

Տեղեկացնենք, որ ՍԱՍ սուպերմարկետների ցանցում նման դեղատուն գործում է նաև Քաջազնունի 20/1  հասցեում:  

Ձեր առողջությունը մեր գրավականն է:


«Բոլոր նորությունները»