Գլխավոր Նորություններ և իրադարձություններ SAS սուպերմարկետը` ՏԱՐՎԱ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ

SAS սուպերմարկետը` ՏԱՐՎԱ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ

20 Հոկտեմբեր 2015 


Համազգային վստահության խորհրդի՝ տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ ամենամյա մրցանակաբաշխությանը ՍԱՍ սուպերմակետների ցանցը,  հանրության շրջանում կազմակերպված հարցումների արդյունքում, արժանացավ «միջազգային ստանդարտներին համապատասխան սպասարկման որակ ապահովող տարվա սուպերմարկետ» անվանակարգին:

Առաջին ՍԱՍ սուպերմարկետը հիմնադրվել է 1995 թվականին և շուրջ 20 տարի սպառողի կողմից մեծ հեղինակություն է վայելում մանրածախ ոլորտում սպասարկման բարձր մակարդակի, ապրանքատեսականու բազմազանության շնորհիվ: 2011 թվականին գործարկվեց տարածաշրջանում sas.am առաջին օնլայն սուպերմարկետը:

Սպառողների կողմից լայն ճանաչում ունեցող հացի և խմորեղենի արտադրությունը, մշտապես թարմ ապրանքատեսականին և, իհարկե, միջազգային ստանդարտներին համապատասխան որակի սպասարկումը ևս մեկ անգամ փաստում են ՍԱՍ սուպերմարկետների առաջատար դիրքը մանրածախ առևտրի ոլորտում:



«Բոլոր նորությունները»