Գլխավոր Նորություններ և իրադարձություններ Գործարկվեց ՍԱՍ Գրուպի նոր ինտերնետային կայքը

Գործարկվեց ՍԱՍ Գրուպի նոր ինտերնետային կայքը

29 Հուլիս 2011 

Վերջերս գործարկվեց ՍԱՍ Գրուպի  նոր  ինտերնետային կայքը, որը տեխնիկապես վերազինված իր  կառուցվածքով, թեմատիկ կանոնակարգված բաժիններով և   արտաքին  տեսքով այցելուներին հնարավորություն է ընձեռում արագ  ստանալ ՍԱՍ Գրուպի  գործունեությանն առնչվող  ամբողջական  տեղեկատվություն:  Այն ՍԱՍ Գրուպի գործընկերների, կորպորատիվ հաճախորդների և սպառողների հետ հաղորդակցության նոր արդյունավետ հնարավորություններ է ստեղծում:  Ինտերնետային կայքը եռալեզու է: 

«Նորություններ և իրադարձություններ» բաժնում այցելուն կարող է տեղեկանալ  ՍԱՍ Գրուպի  կողմից կազմակերպվող  միջոցառումներին և տարատեսակ իրադարձությունների մասին:

«Աշխատանք» բաժնի «Հայտարարություններ» ենթաէջում, ընտրելով ՍԱՍ Գրուպի գործունեության Ձեզ հետաքրքրող ոլորտը, կարող եք առցանց դիմել նշված հաստիքների համար կամ ուղարկել ինքնակենսագրականները առկա թափուր պաշտոնների համար: «Աշխատանք» էջում ներկայացված է նաև «Վերապատրաստումներ» ենթաէջը, որտեղ ընդգրկված են մշտապես անցկացվող թեմատիկ վերապատրաստման դասընթացների նկարագրությունը: Ի դեպ, այցելուն «Աշխատանք» էջում կարող է ծանոթանալ նաև  ՍԱՍ Գրուպի  կողմից կիրառվող աշխատանքի գնահատման և խթանման  միջազգային ESOP համակարգին:

Մեդիա կենտրոն (ԶԼՄ-ների համար) բաժնում կայքն ունի նաև ֆոտոարխիվ, վիդեոարխիվ, որոնք համալրված են միջոցառումների լուսանկարներով, տեսանյութերով և գովազդային  հոլովակներով:   

Առաջարկում ենք նաև որպես կայքի ուղեցույց  օգտվել «Կայքի քարտեզ» էջից, որը հնարավորություն է տալիս  առավել մանրամասն դիտել  կայքում գործող բաժիններն իրենց ենթաբաժիններով և անմիջապես  տեղում անցում կատարել համապատասխան  էջին: 

ՍԱՍ Գրուպը կարևորում է նաև մեր  այցելուների նկատառումները վերազինված  ինտերնետային կայքի  վերաբերյալ: Այդ իսկ նպատակով  Դուք կարող եք անմիջապես ինտերնետային կայքի «Կապ» ենթաբաժնի, ինչպես նաև Facebook- ի  մեր էջի միջոցով   ներկայացնել Ձեր առաջարկները, նկատառումները
 

«Բոլոր նորությունները»