Գլխավոր Նորություններ և իրադարձություններ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» - ը կրկին առաջինն է

«ՍԱՍ ԳՐՈՒՊ» - ը կրկին առաջինն է

19 Մայիս 2017 

SAS -ը սուպերմարկետներից առաջինն է Հայաստանում, որին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրվել է մսի համապատասխանության տեղեկատվական պիտակ: Պիտակը տրամադրվել է ՍԱՍ գրուպ ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում: Ըստ այդմ՝ ՍԱՍ սուպերմարկետների ցանցն իր սպառողներին առաջարկում է միայն սպանդանոցային ծագում ունեցող միս, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին: Դա նշանակում է, որ ՍԱՍ սուպերմարկետների մսի իրացման բաժիններն ապահովված են բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխությամբ ու լվացարաններով, սառնարաններով, մսի մշակման կոճղերով, տախտակներով և այլ անհրաժեշտ պայմաններով, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ: ՍԱՍ սուպերմարկետում վաճառվող միսն ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ և ենթարկվում պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության:
ՍԱՍ սուպերմարկետի համար առաջնային սկզբունք է սպառողներին առաջարկել բացառապես, մաքուր, որակյալ և անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող մթերք:


«Բոլոր նորությունները»