Գլխավոր Նորություններ և իրադարձություններ «SAS GROUP»-ի նոր նախագիծը` 2-ը 1 վայրում

«SAS GROUP»-ի նոր նախագիծը` 2-ը 1 վայրում

31 Մայիս 2017 

«SAS supermarket» -ների ցանցն ունի ևս մեկ նոր հասցե՝ Արշակունյաց 11/1: «SAS FOOD COURT»-ում՝ նույն հարկի տակ բացվել է նոր սուպերմարկետ: Ժամանակակից դիզայնով, նորարարական լուծումներով սուպերմարկետն առանձնանում է էքսկլյուզիվ ապրանքատեսակներով: Այսուհետև «SAS FOOD COURT»-ում համեղ ուտելուց հետո, այցելուները կարող են կատարել անհրաժեշտ բոլոր գնումները անմիջապես նույն հասցեից:
«Մենք կարևորում ենք հաճախորդների սպասարկման և առևտրի կազմակերպման առավել հարմար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Հենց այդ նպատակով "SAS GROUP”-ը նախաձեռնեց Արշակունյաց 11/1 հասցեում, "SAS FOOD COURT”-ին կից գործարկել նաև սուպերմարկետ: Ի դեպ, և՛ սուպերմարկետը, և՛ Food Court-ը ունեն մեկ ընդհանուր մուտք», - նշում է «SAS supermarket» -ների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը:
Արշակունյաց 11/1 հասցեում գործող նոր սուպերմարկետն առանձնանում է օվկիանոսային ձկների և թարմ ծովամթերքի ամենամեծ բաժնով: Նորաբաց սուպերմարկետում բաժինների միջև ընդարձակ տարածությունը հնարավորություն է տալիս հանգիստ շրջել, ընտրել և գնել: Գնումներն էլ արագ հայտնվում են հաճախորդի մեքենայում. գործում են վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ:
«SAS Food Court» նախագիծը նոր մոտեցում ձևավորեց պատրաստի ուտեստների վաճառքի ոլորտում: Նախագիծը կարճ ժամանակում գնահատեցին բոլոր նրանք, ովքեր սիրում են սնվել համեղ, արագ և որակով:


«Բոլոր նորությունները»