Գլխավոր Նորություններ և իրադարձություններ SAS Կուտակային կանխավճարային քարտ

SAS Կուտակային կանխավճարային քարտ



24 Նոյեմբեր 2017 

Հարգելի քարտատեր


Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ այսուհետ գնումներ կատարելով ՍԱՍ սուպերմարկետներում, Ֆուդ Կորտում, Բալդի, Նեքստ, Դեբենհամս և Ալդո բրենդային  խանութներում Դուք կստանաք գնված ապրանքի* համար զեղչ և Ձեր իսկ քարտի վրա կունենաք կանխավճարի կուտակում:


Ինչպե՞ս  ստանալ զեղչ և կուտակել կանխավճար


Օրինակ՝


Քարտը ներկայացնելու դեպքում 1000 դրամի գնում կատարելիս  Դուք կվճարեք 1000 դրամ և կստանաք զեղչ 20 դրամի  չափով: Արդյունքում  ձեր գնած ապրանքի արժեքը կկազմի  980 դրամ, իսկ 20 դրամը քարտի վրա կկուտակվի կանխավճարի տեսքով:  


Կանխավճարի կուտակման պայմանները

ՍԱՍ սուպերմարկետներ

Հիմնական պայման

Ամեն 100 դրամից- Զեղչ 2 դրամ           կանխավճարի կուտակում 2 դրամ

8000 դրամից ավել գնումների դեպքում

Ամեն 100 դրամից-Զեղչ  3  դրամ

կանխավճարի կուտակում 3  դրամ

01:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում

Ամեն 100 դրամից- Զեղչ 4  դրամ

կանխավճարի կուտակում 4  դրամ

Ձեր ծննդյան նախօրեին և ծննդյան օրը

Ամեն 100 դրամից- Զեղչ 5  դրամ

կանխավճարի կուտակում 5  դրամ

Հատուկ ակցիաների ժամանակ

Ամեն 100 դրամից- Զեղչ մինչև 30 դրամ

կանխավճարի կուտակում մինչև 30  դրամ


Կանխավճարի կուտակման պայմանները

Ալդո, Դեբենհամս,Նեքստ, Բալդի

Հիմնական պայման

Ամեն 100 դրամից- Զեղչ 2 դրամ               կանխավճարի կուտակում 2 դրամ

8000 դրամից ավել գնումների դեպքում

Ամեն 100 դրամից-Զեղչ  5  դրամ

կանխավճարի կուտակում 5  դրամ

Ձեր ծննդյան նախօրեին և ծննդյան օրը

Ամեն 100 դրամից- Զեղչ 10  դրամ

կանխավճարի կուտակում 10  դրամ

Հատուկ ակցիաների ժամանակ

Ամեն 100 դրամից- Զեղչ մինչև 50 դրամ

կանխավճարի կուտակում մինչև 50  դրամ

 

 


Կանխավճարի կուտակման պայմանները

Ֆուդ Կորտ

Հիմնական պայման

Ամեն 100 դրամից- Զեղչ 2 դրամ

կանխավճարի կուտակում 2 դրամ

8000 դրամից ավել գնումների դեպքում

Ամեն 100 դրամից-Զեղչ  3  դրամ

կանխավճարի կուտակում 3  դրամ

Ձեր ծննդյան նախօրեին և ծննդյան օրը

Ամեն 100 դրամից- Զեղչ 5  դրամ

կանխավճարի կուտակում 5  դրամ

Հատուկ ակցիաների ժամանակ

Ամեն 100 դրամից- Զեղչ մինչև 30 դրամ

կանխավճարի կուտակում մինչև 30  դրամ












Վերոնշյալ պայմանները միաժամանակ չեն գործում: Գործում է ամենաբարձր զեղչը  և  կանխավճար  կուտակող պայմանը.



Օրինակ՝


  1. SAS սուպերմարկետում  8 000 դրամի գնումներ կատարելու  դեպքում Դուք կվճարեք 8000 դրամ, կստանաք զեղչ՝ ապրանքի արժեքը կկազմի  7760 դրամ,  և կկուտակեք կանխավճար 240 դրամ
  2. Բրենդային խանութներում  8 000 դրամի գնումներ կատարելու  դեպքում Դուք կվճարեք 8000 դրամ, կստանաք զեղչ՝ ապրանքի արժեքը կկազմի  7600 դրամ և  կկուտակեք կանխավճար 400 դրամ   

 


Առավելություններ


  1. Ակցիաների և հատուկ առաջարկների մասին sms և e-mail տեղեկացում:
  2. SAS ClubCard-ով կանխավճարի կուտակումների պատմությանը հետևելու հնարավորություն՝ www.sas.am-ից մուտք գործելով ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ:

 


Այլ դրույթներ


  • Հրապարակային զեղչ հայտարարված ապրանքներ գնելիս հնարավոր չի ստանալ լրացուցիչ զեղչ և կուտակել կանխավճար:
  • Կուտակած կանխավճարով գնումների դեպքում կստանաք զեղչեր և կանխավճարի կուտակման հնարավորություն:
  • Եթե ապրանքը գնելիս ստացել եք զեղչ և  կուտակել  եք կանխավճար, ապա տվյալ ապրանքը հետ վերադարձնելիս համապատասխան չափով նվազեցվում է նաև կանխավճարը:
  • Գնումներ կատարելիս կուտակած կանխավճարը կարող եք տեսնել Ձեր գնումների կտրոնում:
  • Առցանց և զանգով պատվերների դեպքում  հնարավոր է ստանալ զեղչ և կուտակել կանխավճար, եթե դուք ունեք համապատասխան քարտ:
  • Ապրանքները զեղչվում են, կանխավճարը կուտակվում և օգտագործվում են միայն SAS ClubCard-ը ներկայացնելիս: 
  • Քարտի կորստի դեպքում պետք է անպայման զանգահարել և արգելափակել SAS ClubCard-ը, հակառակ դեպքում՝ ՍԱՍ-Գրուպ ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում օգտագործված կանխավճարի համար:
  • SAS ClubCard-ի կորստի, վնասվելու դեպքում հաճախորդի քարտը չի փոխարինվում նորով: Հաճախորդը կարող է ձեռք բերել նոր քարտ, որի արդյունքում հին քարտի կանխավճարի կուտակումները  փոխանցվում են նոր քարտի վրա:
  • SAS ClubCard-ի կորստի, վնասվելու և այլ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00, +374 (10) 53-80-30 հեռախոսահամարով:
  • Քարտի օգտագործման, զեղչի տրամադրման, կանխավճարի կուտակման առնչվող կարգը և պայմանները տեղադրված են ՍԱՍ-ԳՐՈՒՊ ՍՊ ընկերության www.sas.am կայքում:  Օգտագործման կարգի և պայմանների փոփոխություններն ուժի մեջ են մտնում կայքում համապատասխան փոփոխությունների հրապարակման պահից մեկ ամիս հետո և հավելյալ անհատական ծանուցումներ չեն ուղարկվում:

 


* ՍԱՍ սուպերմարկետներում որոշ ապրանքներ չեն զեղչվում և կանխավճար չի կուտակվում 

* սույն կարգը ՍԱՍ սուպերմարկետներում գործում է 08.11.2017թ-ից: Ֆուդ Կորտում, բրենդային խանութներում և համագործակցող ընկերություններում  կգործի շուտով, որի մասով լրացուցիչ կտեղեկացվի




«Բոլոր նորությունները»