Գլխավոր Նորություններ և իրադարձություններ Նուռ առանց կորիզի՝ ՍԱՍ սուպերմակետներում

Նուռ առանց կորիզի՝ ՍԱՍ սուպերմակետներում

05 Դեկտեմբեր 2017 

Ամանորի տոներին ընդառաջ ՍԱՍ սուպերմարկետի օրիգինալ մրգերի շարքում ներկայացված է նուռ՝ առանց կորիզի:  Ֆանտաստիկա չէ,  Եվրոպայից բերված քաղցրահամ նռան հատիկները չունեն կոշտ կորիզներ, որոնք հաճախ վնասում են ատամները:

Նուռը վիտամինների պաշար է: Պատահական չէ, որ բժիշկները հեմոգլոբինի բարձրացման համար խորհուրդ են տալիս նուռ ուտել: Սակայն հաճախ նռան կորիզը խանգարում է վայելել անմահական համը, ուտելիս առաջացնում է դիսկոմֆորտ: Հենց այդ նպատակով էլ այս տարի մեր օրիգինալ մրգերի ցանկը համալրեցինք նուռով, որի հատիկները կորիզներ չունեն:

Առանց կոշտ կորիզի նուռը լավ տարբերակ է նաև աղցաններում օգտագործելու կամ տոնական թխվածքները զարդարելու համար: 

ՍԱՍ սուպերմարկետի օրիգինալ մրգերի շարքում ներկայացված են նաև էկզոտիկ պտուղներ: Սուպերմարկետների ցանցում կա լավագույնը՝ համեղ և տարբերվող Ամանորի սեղան ունենալու համար:


«Բոլոր նորությունները»