Գլխավոր Նորություններ և իրադարձություններ «ԳԻՏՈՒՆԻԿ» բացառիկ ակցիա ՍԱՍ սուպերմարկետների կողմից

«ԳԻՏՈՒՆԻԿ» բացառիկ ակցիա ՍԱՍ սուպերմարկետների կողմից

21 Օգոստոս 2011 

ՍԱՍ սուպերմարկետների ցանցը անգլիական Դեբենհամս խանութ-սրահի և ԿիբերՍթարս  համակարգչային խաղասրահի հետ համատեղ գիտության օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ հայտարարում է «Գիտունիկ» բացառիկ ակցիա:

Օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 1-ը ՍԱՍ սուպերմարկետների ցանցում  հաճախորդները կատարելով գրենական պիտույքների գնումներ`  կստանան հետևյալ առավելությունները. 10,000 - 30,000 ՀՀ դրամի դեպքում`   հնարավորություն կտրվի հանրահայտ անգլիական Դեբենհամս խանութ-սրահի մանկական բաժնից գնումներ կատարել  5% զեղչի սահմաններում կամ  ԿիբերՍթարս համակարգչային խաղասրահում 3 ժամ տևողությամբ  ժամանց անցկացնել:

ՍԱՍ սուպերմարկետների ցանցում 30,000 ՀՀ դրամից բարձր գրենական պիտույքների գնումների դեպքում կգործի 10 % զեղչ Դեբենհամս խանութ-սրահի մանկական բաժնում կամ 5 ժամ հրաշալի ժամանց  ԿիբերՍթարսում:

Տեղեկացնենք նաև, որ այս տարվա գրենական պիտույքների տեսականին չափազանց հագեցած է բավականին ուշագրավ և լայնածավալ տեսականիով:

Բոնուս ՍԱՍ սուպերմարկետների քարտապանների համար: 10,000 դրամից ավել գրենական պիտույքների գնման դեպքում կտրամադրվի մեկանգամյա 10% զեղչ Դեբենհամս խանութ սրահի մանկական բաժնում:


«Բոլոր նորությունները»