Գլխավոր Նորություններ և իրադարձություններ ՍԱՍ սուպերմարկետների ցանցի առաքման ծառայությունն ինքնին բացառիկ է

ՍԱՍ սուպերմարկետների ցանցի առաքման ծառայությունն ինքնին բացառիկ է



07 Սեպտեմբեր 2011 


ՍԱՍ սուպերմարկետների ցանցի առաքման ծառայությունն իր սպասարկման  բազմակողմանի ուղղվածությամբ և հնարավորություններով այսօրվա դրությամբ  բացառիկ  է:

Բացի այն, որ վերջինս շուրջօրյա ծառայություն  է, կան մի շարք առավելություններ, որոնք  հաճախորդին հնարավորինս  հարմարավետություն են պարգևում` առաջարկելով ժամանակի խնայողության   լավագույն տարբերակներ:
Նախ և առաջ առաքման շուրջօրյա ծառայությունը  գործում  է ՀՀ ամբողջ տարածքով: Այսինքն,   հաճախորդը  օրվա ցանկացած պահի  զանգահարելով +37410 53-88-88 հեռախոսահամարին` կարող է ՀՀ տարածքում օգտվել առաքման ծառայությունից:

Ավելին, ՍԱՍ առաքման ծառայությունը ՀՀ ամբողջ տարածքով  հաճախորդին կարող է առաքել  ամեն ինչ. սննդամթերք, դեղորայք, ծաղիկներ, անվադողեր և նույնիսկ համերգի տոմսեր և այլն:

Նշված ծառայությունը  հաճախորդին հնարավորություն  է ընձեռում արտերկրից ևս  պատվերներ կատարել: Մասնավորապես,  հաճախորդը կարող է արտերկրից զանգահարել առաքման ծառայություն և պատվիրել կոնկրետ գումարի    ցանկացած ապրանք, սննդամթերք, որից հետո  առաքման ծառայությունը ՀՀ տարածքում կկազմակերպի  վերջիններիս առաքումը:

Առաջին անգամ Հայաստանում` առաքման վճարումը ցանկացած վայրում շարժական տերմինալներով:


ՍԱՍ ԱՌԱՔՈՒՄ- Առաքում ենք ամեն ինչ` ըստ Ձեր ցանկության:


«Բոլոր նորությունները»