Ֆեյսբուքյան զեղչեր ՍԱՍ-ից

23 Դեկտեմբեր 2011 

ՍԱՍ սուպերմարկետների ցանցը հայտարարում է աննախադեպ ակցիայի մասին: Facebook-ում ՍԱՍ սուպերմարկետների էջի յուրաքանչյուր մասնակից մեր կողմից ստանում է մեկանգամյա օգտագործման 5% զեղչ: Այցելելով ՍԱՍ սուպերմարկետների էջի «Ֆեյսբուքյան զեղչեր» ակցիայի բաժինը` Դուք ստանում եք հատուկ Ձեզ համար գեներացված կոդ, որով կարող եք այցելել ՍԱՍ սուպերմարկետների ցանցի յուրաքանչյուր խանութ կամ www.SAS.am կայք, և ներկայացնելով կոդը, մեկ անգամ կատարել ցանկացած ծավալի գնում 5% զեղչով:

Ակցիայից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր հավանել են (Like) մեր ֆեյսբուքյան էջը:

Տեղեկացրե՛ք այս ակցիայի մասին նաև Ձեր ընկերներին, հրավիրե՛ք նրանց միանալ մեզ և միասին համեցե՛ք շահավետ գնումների:


Ակցիայի պայմաններն են.

  1. Մեկ օգտատիրոջ (user) համար գեներացվում է միայն մեկ կոդ (կրկնակի անգամ կոդ չի գեներացվի):
  2. Խանութից գնում կատարելիս` կոդը հարկավոր է ներկայացնել վճարման ժամանակ:
  3. www.SAS.am կայքի` ՍԱՍ օնլայն սուպերմարկետի միջոցով գնում կատարելիս կոդը հարկավոր է թողնել պատվերի հաստատման էջի ներքևում գտնվող «Լրացուցիչ մեկնաբանություններ» դաշտում:
  4. Կոդը օգտագործվում է միայն մեկ անգամ:
  5. Զեղչը չի կիրառվում որոշակի ապրանքների վրա, որոնց վրա չեն կիրառվում նաև SAS սուպերմարկետների զեղչի քարտերը:
  6. Կոդը կարող եք ներկայացնել և Ձեր զեղչը ստանալ SAS սուպերմարկետների ցանցի յուրաքանչյուր խանութից: Ստորև ներկայացնում ենք դրանց հասցեները.

  • Մաշտոցի պող. 18
  • Թումանյան փող. 31
  • Բաղրամյան պող. 85
  • Կոմիտասի պող. 52
  • Իսահակյան փող. 35
  • Քաջազնունիփող. 20/1
  • Կիևյան փող.1ա




«Բոլոր նորությունները»