Գլխավոր Նորություններ և իրադարձություններ ՍԱՍ Գրուպն արժանացել է International Quality Award մրցանակին՝ որպես լավագույն գործատու

ՍԱՍ Գրուպն արժանացել է International Quality Award մրցանակին՝ որպես լավագույն գործատու



30 Ապրիլ 2012 


ՍԱՍ Գրուպ ընկերությունը ապրիլի 30-ին Ֆրանկֆուրտում կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին: Համաձայն B.I.D.-ի որակավորման` «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ն գործարար աշխարհում Հայաստանի հաջողության դեսպանն է:

Ըստ B.I.D.-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Խոսե Պրիետոյի` մրցանակի արժանացած ընկերությունները հանդիսանում են որակի, տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզներում առաջատարի խորհրդանիշ` իրենց բնագավառներում օրինակ ծառայելով ուրիշների համար:

B.I.D. մրցանակաբաշխության հեղինակությունը հաստատվում է առաջատար համաշխարհային ընկերությունների հաջողություններով, որոնք ներդնում են իրենց միջոցներն ու ուժը անդադար բարելավման, կատարելագործման ու նորարարության մեջ:

Շնորհիվ կազմակերպվող մրցանակաբաշխության` B.I.D. որակի խորհրդանիշը ներկայացված է աշխարհի 178 երկրներում` ստեղծելով ամուր հիմքեր որակի համապարփակ գործընթացների իրականացման համար: Եվրոպան, Ասիան, Օկեանիան և Մերձավոր Արևելքը ներկայացնող մի շարք ընկերություններ արժանացան B.I.D.-ի «Որակի միջազգային մրցանակին»` ի ճանաչումն «Որակի մշակույթի» տարածման գործում նրանց ունեցած նվաճումների:

Մրցանակակիրների թվում, բացի ՍԱՍ Գրուպից, այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ են, ինչպես WalMart-ը` աշխարհի առաջատար մանրածախ խանութների ցանցը, Turner Construction International-ը (որը նախագծել է աշխարհում ամենաբարձր երկնաքերը՝ «Բուրջ Խալիֆա Թաուերը»), Zepter International, որն առաջատար է մի քանի բնագավառներում, «Grand Tornton Ռուսաստան» խորհրդատվական-աուդիտորական կազմակերպությունը, Tata Group-ը` Հնդկաստանի առաջատար բիզնես խումբը, Ռուսաստանի էլեկտրաէներգիա արտադրող խոշորագույն РАО ЕЭС կազմակերպությունը, Կորեայի առաջատար էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպությունը, Իտալիայի բարձր տեխնոլոգիաների ոլորտի արդյունաբերող առաջատար խումբը և այլ ընկերություններ:






«Բոլոր նորությունները»