Գլխավոր Նորություններ և իրադարձություններ «Մանկության ակնթարթներ» ֆեյսբուքյան նոր ֆոտո-մրցույթ

«Մանկության ակնթարթներ» ֆեյսբուքյան նոր ֆոտո-մրցույթ

13 Մայիս 2012 

ՍԱՍ սուպերմարկետների ցանցը երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ հայտարարում է «Մանկության ակնթարթներ» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտո-մրցույթի մասին:  

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարահանել Ձեր երեխային որևէ հանրային զբոսայգում կամ խաղահրապարակում և մինչև մայիսի 21-ը ներառյալ ուղարկել նկարը sas.am.online@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:  

Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեր կողմից մեկ ամբողջական ալբոմով մայիսի 22-ին կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի SAS Supermarkets էջում: 

Հաղթող կճանաչվեն այն երկու լուսանկարները, որոնք մինչև մայիսի 31-ը` ժամը 15:00-ն, կհավաքեն առավելագույն թվով Like: Դրանց հեղինակները կստանան. 

1-ին տեղ` 35000 դրամի նվեր քարտ` Next ֆիրմային խանութի մանկական տեսականու համար: 
2-րդ տեղ` Կոնստրուկտորի հավաքածու «COGO»

Մրցույթի կազմակերպիչներին առավել դուր եկած ևս երկու մասնակիցներ կստանան խրախուսական մրցանակ` Siviero Maria պաղպաղակ: Մաղթում ենք հաջողություն: 

Մրցույթի պայմաններն են. 
  • Մեկ օգտատերը կարող է ուղարկել միայն մեկ լուսանկար: 
  • Լուսանկարը պետք է պատկանի այն ուղարկողին, ով պարտադիր պետք է նշի իր անուն-ազգանունը: 
  • Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում չհրապարակել ցածր որակի լուսանկարները և այն լուսանկարները, որոնք ուղարկված կլինեն ակնհայտ կեղծ օգտատերերի կողմից կամ ներբեռնված կլինեն այս կամ այն ինտերնետային կայքից: 
  • Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում տվյալ լուսանկարի Like-երը կամ դրանց մի մասը համարել անվավեր, եթե Like-երը ապահովվել են ոչ հայաստանյան կամ կեղծ լինելու կասկած հարուցող օգտատերերի օգնությամբ:



«Բոլոր նորությունները»