Գլխավոր ՍԱՍ սուպերմարկետ - լավագույն սննդամթերքը Երևանում

ՍԱՍ սուպերմարկետ - լավագույն սննդամթերքը Երևանում

ՍԱՍ սուպերմարկետների ցանցը երկար տարիների հաջող աշխատանքի շնորհիվ համարվում է լավագույնը տեղական շուկայում:

Այցելե՛ք ՍԱՍ սուպերմարկետներ` այժմ նաև օնլայն

Մեր սուպերմարկետներում դուք կգտնեք ավելի քան 30.000 անվանում ապրանքատեսականի` ներառյալ մանկական սնունդ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ աշխարհում ճանաչված արտադրողներից, օվկիանոսային ձկներ և ծովամթերք, լավագույն էկզոտիկ մրգերը, թարմ միս, մաշկի խնամքի բնական միջոցներ և այլն:

Ընտրելով ՍԱՍ սուպերմարկետը, դուք ընտրում եք լավագույն ծառայությունը Հայաստանում: Մեր միշտ բարեհամբույր ու բարյացակամ անձնակազմը կօգնի ձեզ հարկավորը գտնելու հարցում, արագ կհաշվի արժեքը, այն խնամքով կփաթեթավորի և կօգնի գնված ապրանքը հասցնել մինչև մեքենա:

Սպառողներին առողջարար և օգտակար մթերքի մատակարարումն ընկերության հիմնական առաջնահերթությունն է: Այդ նպատակով սուպերմարկետներում գործում է ապրանքի որակն ու մատուցվող ծառայությունները վերահսկող մշտական բաժին: ՍԱՍ Գրուպը համագործակցում է բազմաթիվ մատակարարների ու գործընկերների հետ ամբողջ աշխարհից:

Սննդամթերքից բացի ՍԱՍ սուպերմարկետներում գործում են նաև ՍԱՍ - Ամեն ինչ տան համար (SAS Home) խանութները, որտեղ Դուք կգտնեք տարատեսակ ապրանքներ Ձեր տան և կենցաղի համար, իսկ սուպերմարկետներում աշխատող շուրջօրյա դեղատները մշտապես պատրաստ են ծառայելու Ձեր առողջության պահպանմանը:

Հաստատելով լավագույն սուպերմարկետների ցանցի իր կարգավիճակը Երևանում` ՍԱՍ-ը դարձավ առաջինը, որպես սպառողին շուրջօրյա առաքման ծառայություն մատուցող սուպերմարկետ:

Դուք միշտ կարող եք պատվեր կատարել +37410 53-88-88 հեռախոսահամարով: Եվ ցանկացած ապրանք ամենակարճ ժամանակահատվածում կառաքվի նշված հասցեով:

Բացի այդ, Դուք կարող եք այցելել Հայաստանում առաջին օնլայն սուպերմարկետ, www.SAS.am, և կատարել Ձեր գնումներն օնլայն:

Դուք կարող եք այցելել նաև ՍԱՍ Սուպերմարկետ էջը Facebook-ում և դառնալ տարատեսակ ակցիաների, թեմատիկ քննարկումների մասնակից:



Երևանում ՍԱՍ սուպերմարկետները գտնվում են հետևյալ հասցեներում.


  • Մաշտոցի պող. 18
  • Թումանյան փող. 31
  • Բաղրամյան պող. 85
  • Կոմիտասի պող. 52
  • Իսահակյան փող. 35
  • Քաջազնունի փող. 20/1
  • Կիևյան փող. 1ա
  • Արշակունյաց 11/1


View SAS Supermarkets in a larger map

Առաջարկում է դառնալ ՍԱՍ ակումբի լիարժեք անդամ` ձեռք բերելով ՍԱՍ Գրուպի զեղչի քարտ:

Առաքում ենք ամեն ինչ` ըստ Ձեր ցանկության: Հեռ: +374 10 53-88-88.

SAS.am-ը առաջին օնլայն սուպերմարկետն է Հայաստանում: