SAS Sweet

SAS Sweet ապրանքանիշով 1998թ.-ից սպառողներին ներկայացող անուշահամ տորթերն ու թխվածքները արժանացել են մեր գնորդների բարձր գնահատականին և ձեռք են բերել բավականին մեծ ճանաչում` չնայած որ վաճառվում են միայն ՍԱՍ սուպերմարկետների ցանցում և SAS.am-ում: 

Մեր նպատակն է գնորդներին մատակարարել պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում արտադրված բարձրորակ, յուրահատուկ ձևավորում և համային հատկանիշներ ունեցող խմորեղեն:

ՍԱՍ Գրուպը շատ է կարևորում տարիների ընթացքում սպառողների շրջանում ձեռք բերած իր բարի համբավն ու մեծ հեղինակությունը: Բարձրակարգ արտադրանքի և բարեխիղճ աշխատանքի սկզբունքները դրված են նաև SAS Sweet ապրանքանիշի հիմքում:    

SAS Sweet-ի տնօրենը մասնակցել է Մոսկվայում կայացած Modern Bakery միջազգային ցուցահանդեսին, որտեղ, մասնավորապես, հաստատվել են օգտակար կապեր հրուշակեղենի ժամանակակից հումք և պրոֆեսիոնալ գործիքներ արտադրող և վաճառող կազմակերպությունների հետ:

2011 թ. SAS Sweet-ի պրոֆեսիոնալ հրուշակագործներից բաղկացած թիմը մասնակցել է արտադրամասում կազմակերպված 10-օրյա Master-Class-ին, որն անցկացնում էր աշխարհում ճանաչված ֆրանսիացի վարպետ Ֆիլիպ Փարքը: 

Բացի այդ, մասնակցել ենք նաև այս բնագավառում աշխարհում առաջատար ընկերության՝ DGF-ի կողմից Թբիլիսի քաղաքում կազմակերպված Master-Class-ին, որն անցկացնում էր ընկերության լավագույն վարպետներից մեկը՝ Բռունո Կուրյեն: Այս ամենի շնորհիվ զգալիորեն բարձրացել է մեր հրուշակագործների որակավորումը, գիտելիքները, վարպետությունը և սերը սեփական գործի նկատմամբ:

SAS Sweet-ի արտադրամասը վերանորոգված է ըստ սանիտարահիգիենիկ բոլոր անհրաժեշտ պահանջների և համալրված է ժամանակակից բարձրակարգ  սարքավորումներով և սառնարաններով:

Արձանագրված տպավորիչ հաջողությունները ընկերությանը թույլ են տալիս մշակել SAS Sweet ապրանքանիշի հետագա զարգացման հավակնոտ պլաններ, ինչը նշանակում է, որ մեր սպառողներին ապագայում նորանոր քաղցր անակնկալներ են սպասվում: