Գլխավոր Աշխատանք ESOP համակարգ և այլ արտոնություններ

ESOP համակարգ և այլ արտոնություններ

ՍԱՍ Գրուպը հայաստանյան այն բացառիկ ընկերություններից մեկն է, որն արժևորելով իր անձնակազմի նվիրվածությունն ու աշխատանքի նկատմամբ բավարարվածությունը, ներդրեց  ESOP  համակարգը:


Այն  տարիներ շարունակ արդյունավետ կիրառվում է ամերիկյան և անգլիական բազմաթիվ ընկերություններում: ESOP-ը` որպես կազմակերպության աշխատակիցների կողմից բաժնեմասերի ձեռքբերման պլան, աշխատակիցների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության գնահատման համակարգ է:

ESOP-ը կոչված է ոչ միայն խրախուսելու աշխատակիցներին, այլև ավելի ակնառու դարձնելու աշխատակցի կարիերայի աճի հնարավորությունները, որն ինքնին հանգեցնում է կազմակերպության հանդեպ վստահության ու նվիրվածության ամրապնդմանը: Բացի այդ, ESOP-ն իր վերջնական նպատակով միտված է աշխատակցին` հիմնվելով ընկերության և աշխատակիցների շահերի լիարժեք համընկնման սկզբունքի վրա:

Աշխատակիցների համար ESOP-ի նկատմամբ հետաքրքրությունը  պայմանավորված է ընկերության հաշվին բաժնետոմսերի  նաև  շահաբաժինների և կառավարման իրավունքի ձեքբերման հետ: Արդյունքում  աշխատակիցը գիտակցում է կազմակերպության զարգացման գորընթացում իր մասնակցության հնարավորությունն ու կարևորությունը:

Իր գործունեության ընթացքում որդեգրած կադրային քաղաքականությունից ելնելով, որը կոչված է հոգ տանելու այն աշխատուժի մասին, որը նվիրումով է աշխատում և առաջ է տանում ընկերության գաղափարները, ընկերությունը մշտապես խրախուսում է իր հավատարիմ աշխատակիցներին` տրամադրելով հետևյալ առավելությունները`

  • Պարգևներ և պարգևավճարներ
  • Կոչումներ և հավելավճարներ
  • Վերապատրաստումներ արտերկրում
  • Ուղեգրեր դեպի արտասահմանյան լավագույն հանգստավայրեր
  • Պարբերաբար նշվող կորպորատիվ միջոցառումներ

Փոխադարձ միասնության այսպիսի կուռ հիմքերի վրա է զարգանում այս հզոր ընկերությունը, որտեղ յուրաքանչյուր աշխատակից համարվում է ընտանիքի անդամ: Այսպիսով, ՍԱՍ Գրուպը աշխատասեր և բանիմաց մասնագետների հավաքական է, որի վառ ապացույցն են ամեն տարի ձեռք բերվող նորանոր հաջողությունները: