Գլխավոր Մասնակցություն «ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ» գինու համտես-փառատոնին

Մասնակցություն «ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ» գինու համտես-փառատոնին



22 Սեպտեմբեր 2011 

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՍԱՍ սուպերմարկետների ցանցը մասնակցեց Մարիոթ Արմենիա հյունացում կազմակերպված «ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ» գինու համտես- փառատոնին, որը կազմում էր համանուն 7-րդ միջազգային համաժողովի մի մասը:

Համտեսի մասնակիցներն էին գինեգործական 14 ընկերություններ, շոկոլադ, պանիր ու պահածո արտադրողներ, որոնց ներկայացված տեսականին հյուրասիրվում էր ներկաներին` քաղաքական եւ հասարակական գործիչների, գործարարների եւ մի շարք հյուրերի Հայաստանից ու արտերկրից:

Իրադարձության ընթացքում ՍԱՍ սուպերմարկետների ցանցը հանդես եկավ VELDHUYZEN հոլանդական պանիրների տեսականիով, որպես տվյալ ապրանքատեսակը Հայաստան ներկրող ընկերություն:

Անսպասելիորեն ներկայացված պանիրները մեծ հետաքրքրություն առաջացրեցին փառատոնի հյուրերի մոտ, ովքեր ջանում էին համտեսել VELDHUYZEN հոլանդական պանիրների բազմապիսի տեսականին` նշելով որ այն առանձնահատուկ համի համադրություն է ստեղծում հայկական գինիների հետ:


«Բոլոր նորությունները»