Գլխավոր ՍԱՍ սուպերմարկետներ SAS.AM – Սուպերմարկետ Ձեր տանը

SAS.AM – Սուպերմարկետ Ձեր տանը

ԱՅՑԵԼԵ´Ք առաջին օնլայն սուպերմարկետը Հայաստանում   

Ի՞նչ է SAS.am-ը

SAS.am-ը առաջին օնլայն սուպերմարկետն է Հայաստանում: Մեր եռալեզու և անընդհատ թարմացվող բազայում ընդգրկված տասնյակ հազարավոր ապրանքատեսակները, ընտրության և որոնման պարզ գործիքները այցելուին արագ և խելամիտ գնումներ կատարելու հնարավորություն են ընձեռում:

Մեր առաքելությունը

SAS.am-ի առաքելությունն է օգնել մեր գնորդին օգտագործել տեղեկատվական դարում մարդուն ընձեռվող հնարավորությունները՝ ցանկացած ապրանք գտնելու, ուսումնասիրելու և հեշտությամբ գնելու համար:

Գնումների նոր փիլիսոփայություն

Հայաստանցի սպառողի համար SAS.am-ը օնլայն գնումների համակարգին անցնելու լավագույն տարբերակն է: Ապրանքների հսկայական կատալոգը (մոտ 30 հազար անուն ապրանք)՝ որակյալ լուսանկարներով, որոնման հնարավորություններով, այցելուին տրամադրում է գնումային որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների ողջ ծավալը: SAS սուպերմարկետների ցանցում ներկայացված ողջ տեսականին՝ սննդից մինչև հագուստ և տնտեսական բազմապիսի պարագաներ, հասանելի են մեր ինտերնետային խանութում՝ մկնիկի ընդամենը մի քանի զարկի արդյունքում:

Ձեր նախընտրած ապրանքները կարող եք պատվիրել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքից, ինչպես նաև ամբողջ աշխարհից՝ Հայաստանում բնակվող Ձեր հարազատների և բարեկամների համար:
Այսուհետ գնումներ կատարելու համար հարկադրված չեք լինի այցելել սուպերմարկետ, հատկապես՝ եթե այն Ձեր բնակավայրից բավականաչափ հեռու է: Տան, աշխատավայրի, ռեստորանի կամ ցանկացած այլ հաստատության համար անհրաժեշտ ապրանքները կարող եք ձեռք բերել Ձեր համակարգչի օգնությամբ: Այսպիսով, SAS-ը ստեղծում է Հայաստանում սուպերմարկետների ամենամեծ ցանցը, որը հասանելի կլինի համակարգչային և համացանցային նախնական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր սպառողի:

SAS.am-ից գնումներ կատարելը ոչ միայն հեշտ է և հարմար, այլև անվտանգ: Մենք երաշխավորում ենք Ձեր մուտքագրած քարտային տվյալների գաղտնիությունը և քարտում առկա գումարի ապահովությունը: Արտերկրում գործող օնլայն խանութներից SAS.am-ը տարբերվում է նրանով, որ մեզ մոտ վճարումները կարող եք կատարել ոչ միայն առցանց, այլև ապրանքը ստանալու պահին՝ կանխիկ կամ վճարային քարտով, հենց Ձեր տանը կամ աշխատավայրում: